Ալբանիայում դատական նիստի ժամանակ դատավորին սպանել են
Տիրանայի վերաքննիչ դատարանում այսօր նիստի ժամանակ սպանվել է դատավոր Աստրիտ Կալաջուն, տեղեկացնում է AP-ը։
Նշվում է, որ, ըստ Ալբանիայի ոստիկանության, Կալաջուի վրա դատարանի դահլիճում կրակել է 30-ամյա կասկածյալ Է. Շ-ն։ Դատավորը մահացել է հիվանդանոց տեղափոխվելիս։
Հարձակվողը դատարանի դահլիճում վիրավորել է նաև երկու այլ անձանց, սակայն վնասվածքները նրանց կյանքին չեն սպառնում։
Կրակոցներից հետո Է. Շ.-ն փախել է դեպքի վայրից, բայց ավելի ուշ ձերբակալվել է։ Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն և առգրավել նրա, ամենայն հավանականությամբ, սպանության ժամանակ օգտագործած ատրճանակը։
Ինչպես հաղորդվում է՝ դեռ պարզ չէ հանցագործության դրդապատճառը, ոստիկանությունն այլ մանրամասներ չի հայտնել:


