ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ակտիվիստ Արշակ Մակիչյանը զրկվեց Ռուսաստանի քաղաքացիությունից

Ակտիվիստ Արշակ Մակիչյանը զրկվեց Ռուսաստանի քաղաքացիությունից

Ռուսաստանցի ակտիվիստ Արշակ Մակիչյանը դատարանի որոշմամբ զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։

Մակիչյանն այս մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում, տեղեկացնելով, որ քաղաքացիությունից զրկվել են նաև իր ընտանիքի երեք անդամները՝ հայրն ու երկու եղբայրները։ Նրանք այլ երկրների քաղաքացիություն չունեն։ 

28-ամյա Արշակ Մակիչյանը մեկ տարեկանից բնակվում է Ռուսաստանում, նրա ընտանիքը ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո Հայաստանից տեղափոխվել է Ռուսաստան և ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։

Դատարանը վճռել է, որ Մակիչյանները օրենքի խախտումներով են ռուսական անձնագրեր ստացել։

Ռուսաստանցի ընդդիմադիր ակտիվիստը, որը վերջին շրջանում բազմաթիվ բողոքի ցույցեր է կազմակերպել ընդդեմ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի, պնդում է, որ դատարանի որոշումը կապված է իր քաղաքացիական դիրքորոշման հետ։

  • Կիսվել: