ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ախալցխա-Բաթում ավտոճանապարհին փլուզվել է մինչև 15 հազար խմ ժայռային զանգված

Ախալցխա-Բաթում ավտոճանապարհին փլուզվել է մինչև 15 հազար խմ ժայռային զանգված

Ճանապարհների դեպարտամենտի տվյալներով՝ Ախալցխա-Բաթում ավտոճանապարհին փլուզվել է մինչև 15 հազար խմ ժայռային զանգված, ինչի պատճառով ճանապարհի այս հատվածով երթեւեկությունն արգելված է, գրում է akhaltskha.net-ը:

Գերատեսչությունից հայտնում են, որ այս փուլում կատարվում են մաքրման աշխատանքներ։ Նրանց փոխանցմամբ՝ շրջանցիկ ճանապարհը, որով հնարավոր է խոշոր մեքենաների տեղաշարժը, մաքրվել է։ Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։

  • Կիսվել: