Ականի վրա ադրբեջանցի զինծառայող է պայթել
Օկուպացված Քարվաճառում ականի վրա ադրբեջանցի զինծառայող է պայթել։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, դեպքը տեղիէ ունեցել մայիսի 29-ի առավոտյան։
Տեղեկատվության մեջ նշվում է, որ զինծառայող Սադիգով Խուդավերդի Հասան օղլուն վնասվածքներ է ստացել հակահետևակային ականի պայթյունից, երբ ականազերծման աշխատանքներ են իրականացրել։
Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։