ԱՀԿ-ն Ուկրաինային ավելի քան 100 տոննա օգնություն կմատակարարի
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պատրաստվում է Ուկրաինա մատակարարել ավելի քան հարյուր տոննա օգնություն: Այս մասին հայտարարել ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեսուսը։
Նա ընդգծել է, որ Ուկրաինա է արդեն ուղարկվել մոտ 100 տոննա պարագաներ, և շուտով սպասվում է ևս 108 տոննայի տրամադրում։
«Ներկայումս մենք մոտ 100 տոննա ապրանք ենք ուղարկել, այդ թվում ՝ թթվածին, ինսուլին, վիրաբուժական պարագաներ, անզգայացնող միջոցներ եւ արյան փոխներարկման սարքեր։ Մատակարարվել են նաեւ այլ սարքավորումներ, այդ թվում ՝ թթվածնային գեներատորներ, էլեկտրագեներատորներ, դեֆիբրիլյատորներ», - ասել է Գեբրայեսուսը։
Նա հավելել է, որ մատակարարումները բարդանում են լոգիստիկ բնույթի խնդիրներով, գրում է Korrespondent.net-ը։