շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀԿ-ն՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ժամկետների և վիրուսի տարածման նվազման հավանական պայմանի մասին

ԱՀԿ-ն՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ժամկետների և վիրուսի տարածման նվազման հավանական պայմանի մասին

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար կարող է երկու տարի պահանջվել, իսկ վարակի տարածման մակարդակի նվազմանը կարող է նպաստել տաք եղանակը, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր հանձնաժողովի անդամ Վալտեր Ռիչարդը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

 Նա, մասնավորապես, նշել է.«Գրիպի դեմ ավանդական պատվաստանյութերը որևէ ազդեցություն չունեն, քանի որ պատվաստանյութը պետք է ուսումնասիրվի հենց նոր տեսակի կորոնավիրուսի համար: Դրա համար մենք դեռ մի քանի տարի պետք է աշխատենք»:

Ըստ Ռիչարդի՝ Իտալիայի հյուսում կորոնավիրուսի տարածումը կարող է պատճառված լինել այն հանգամանքով, որ վերջին շաբաթներին բարձր ռիսկային շրջաններից երկիր բազմաթիվ մարդիկ են ժամանել:

Նա անդրադարձել է նաև ապաքինվածների և հիվանդների հարաբերակցությաը և ասել, որ 80 տոկոսը բուժվում են, 2-3 տոկոսը՝ մահանում:

Նշենք, որ վերջին տվյալներով՝ Իտալիայում վարակակիրների թիվը հասել է 283-ի:  

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանում COVID-19 կորնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2663-ի, վարակակիրներինը գերազանցել է 77 600-ը, ապաքինվել են 27 000-ը:

  • Կիսվել: