ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՀԿ-ն չի բացառում Եվրոպայում համաճարակի ավարտը «Օմիկրոնի» ալիքից հետո

ԱՀԿ-ն չի բացառում Եվրոպայում համաճարակի ավարտը «Օմիկրոնի» ալիքից հետո

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բացառում Եվրոպայում համաճարակի ավարտը կորոնավիրուսի «Օմիկրոն» տարբերակի ալիքի ավարտից հետո։ Այս մասին կիրակի AFP-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Կլյուգեն։

Նրա խոսքով՝ «միանգամայն հավանական է, որ տարածաշրջանը շարժվում է դեպի համաճարակի վերջնական փուլ»։ Այնուամենայնիվ, Կլյուգեն զգուշացրել է SARS-CoV-2-ի հնարավոր նոր տարբերակներին ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին:

Ինչպես նշել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը, Եվրոպայում «Օմիկրոնի» ալիքի նվազումից հետո «մի քանի շաբաթ և ամիս կլինի գլոբալ իմունիտետի շրջան, շնորհիվ պատվաստումների, կա՛մ նրա, որ մարդիկ վարակվելուց հետո իմունիտետ են ձեռք բերել»։ Տաք եղանակը նույնպես կարող է ազդել իրավիճակի վրա։

ԵՄ որոշ երկրներ SARS-CoV-2-ի խիստ վարակիչ, բայց ավելի քիչ վտանգավոր «Օմիկրոնի» տարբերակը տեսնում են որպես COVID-ի համաճարակից դուրս գալու և սահմանափակումներն աստիճանաբար վերացնելու հնարավորություն: Գերմանիան, սակայն, չի շտապում։

  • Կիսվել: