չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
ԱՀԿ-ն բացառում է կորոնավիուսի «դելտակրոն» շտամի հայտնվելը

ԱՀԿ-ն բացառում է կորոնավիուսի «դելտակրոն» շտամի հայտնվելը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բացառում է «դելտակրոն» նոր հիբրիդային շտամի առաջացման հավանականությունը։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է ԱՀԿ տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերկխովեն։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի շտամների կոմբինացիաներ չեն նկատվում, իսկ կիպրացի գիտնականների «գտածոն» կարող էր առաջանալ գենետիկական հաջորդականացման ընթացքում նմուշի կամ սարքավորումների աղտոտման հետեւանքով, ինչն էլ կարող էր հանգեցնել լաբորատոր սխալին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կիպրացի գիտնականները հայտարարել էին կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման մասին:

  • Կիսվել: