երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ահաբեկչություն Նոր Զելանդիայում

Ահաբեկչություն Նոր Զելանդիայում

Նորզելանդական Օքլենդ քաղաքում զինված տղամարդը հարձակվել է սուպերմարկետի հաճախորդների վրա և դանակահարել վեց քաղաքացու, հայտնում է New Zealand Herald-ը: Նրանցից երեքի վիճակը ծանր է: Ոստիկանությունը տեղում վերացրել է հանցագործին, իսկ երկրի վարչապետը կատարվածը կոչել է ահաբեկչություն:

Լրատվամիջոցները պարզել են, որ հարձակվողը ներգաղթյալ էր Շրի Լանկայից, որը Նոր Զելանդիա էր տեղափոխվել 2011 թվականին, իսկ հինգ տարի առաջ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում էր հայտնվել ծայրահեղական հայացքների, «Իսլամական պետություն» խմբավորման գաղափարախոսությանը համակրելու համար:

  • Կիսվել: