հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ահաբեկչական խմբավորումները աջակցություն են ստանում Թուրքիայի կառավարության կողմից. ՀՀ-ում Սիրիայի դեսպան

Ահաբեկչական խմբավորումները աջակցություն են ստանում Թուրքիայի կառավարության կողմից. ՀՀ-ում Սիրիայի դեսպան

Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները խզված են, Թուրքիան ագրեսիա է իրականացնում Սիրիայի նկատմամբ, այսօր Երևանում լրագրողների հետ հանդիօպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը:

Նշենք, որ լրագրողների հետ դեսպանի հանդիպման առիթը Սիրիայի խորհրդարանի կողմից այսօր Հայոց Ցեղասպանության ճանաչումն էր: Նա ասաց, որ Սիրիայի մերձակա շրջաններում գործող ահաբեկչական խմբավորումները աջակցություն են ստանում Թուրքիայի կառավարության կողմից:

«Սիրիայի Ժողովրդական ժողովի կողմից ընդունված բանաձևը հաստատում է, որ ցեղասպանություն է իրագործվել օսմանների կողմից հայերի նկատմամբ», -նշեց դեսպանը

  • Կիսվել: