երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ագրեսորին պատժելու նպատակով օրինական պաշտպանությունն անհրաժեշտություն է. Իրանի ԱԳ նախարարը՝ Գերմանիայի իր գործընկերոջը

Ագրեսորին պատժելու նպատակով օրինական պաշտպանությունն անհրաժեշտություն է. Իրանի ԱԳ նախարարը՝ Գերմանիայի իր գործընկերոջը

Գերմանիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում, Իրանի ԱԳ նախարարը նշել է․ «Երբ Իսրայելի ռեժիմը խախտում է միջազգային իրավունքը և Վիեննայի կոնվենցիաները՝ վտանգելով դիվանագիտական վայրերի ու դիվանագետների անձեռնմխելիությունը, ագրեսորին պատժելու նպատակով օրինական պաշտպանությունն անհրաժեշտություն է դառնում», գրում է parstoday.ir-ը:

ԻՍՆԱ-ի փոխանցմամբ՝ Անալենա Բերբոքը և Հոսեյն Ամիր Աբդալլահյանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և երկկողմ հարաբերություններում վերջին զարգացումների շուրջ, ընդգծելով երկխոսության ուղին պահպանելու անհրաժեշտությունը։

Անդրադառնալով Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա Իսրայելի հարձակմանը, որի հետևանքով նահատակվեցին իրանցի 7 ռազմական խորհրդականներ, Աբդոլլահյանն ասել է․ «Իրանի արտաքին քաղաքականությունը մշտապես հիմնված է եղել լարվածությունից խուսափելու վրա»։

Նշելով, որ Իրանը Գերմանիայից ակնկալում է դատապարտել Իսրայելի հարձակումը և հարցնելով թե արդյոք եթե Ուկրաինայում նման հարձակում տեղի ունենար, ԱՄՆ-ի ու Եվորպայի արձագանքը նույնը կլինե՞ր, Աբդոլլահյանը հավելել է․ «Իսրայելն օկուպանտ ռեժիմ է, և Պաղեստինն ունի օրինական պաշտպանության իրավունք։ Իսկ հակամարտությանը վերջ դնելու միակ ճանապարհը Գազայում ցեղասպանությանն ու ռազմական հանցագործություններին վերջ տալն է»։

Անդրադառնալով Գազայում հրադադարի վերաբերյալ Գերմանիայի ԱԳ նախարարի դիրքորոշմանն Ամիր Աբդոլլահյանն ասել է․ «Գազայում հրադադար հաստատելու Գերմանիայի ջանքերն արդյունք չեն տալիս, քանի որ Բեռլինը չեզոք դիրքորոշում է որդեգրել այս ցեղասպանության վերաբերյալ»։

Ողջունելով երկու երկրների միջև առկա թյուրմացությունների հարթումն Աբդոլլահյանն ասել է․ «Ակնկալում ենք, որ Գերմանիան չի կրկնի Իրանի դեմ անհիմն մեղադրանքները և կպաշտպանի Գազայում ու աշխարհի այլ շրջաններում հազարավոր կանանց ու երեխաների իրավունքները»։

Շնորհավորելով Ֆեթր տոնի կապակցությամբ և նշելով, որ այն խաղաղության պատգամաբերն է, Գերմանիայի ԱԳ նախարարն ասել է․ «Այս լարված իրավիճակում Գերմանիան Իրանին զսպվածության կոչ է անում»։

Խոսելով Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա հարձակման մասին, Անալենա Բերբոքն ասել է․ «Մենք հստակ ընդգծել ենք, որ դիվանագիտական վայրերն ունեն լիակատար անձեռնմխելիություն»։

Նա նշել է, որ Գերմանիայի կառավարությունը փորձել և փորձում է քաղաքական ճանապարհով վերջ դնել Գազայի պատերազմին։

  • Կիսվել: