ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
ԱԳ նախարարները կքննարկեն ԼՂ-ում իրավիճակը․ մանրամասներ այսօրվա հանդիպումներից

ԱԳ նախարարները կքննարկեն ԼՂ-ում իրավիճակը․ մանրամասներ այսօրվա հանդիպումներից

 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«ԱԳ նախարարները կքննարկեն ԼՂ-ում իրավիճակը, 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ համաձայնությունների իրականացման ընթացքը, երկկողմ համագործակցության, նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր»,- ասաց նա:

Զախարովան ընդգծեց` նախատեսված են երկու առանձին հանդիպումներ ԱԳ նախարարների հետ:

  • Կիսվել: