չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Աֆղանստանում թալիբների իշխանության գալը հանգեցրել է թմրանյութերի գների աճին սև շուկայում

Աֆղանստանում թալիբների իշխանության գալը հանգեցրել է թմրանյութերի գների աճին սև շուկայում

Աֆղանստանում «Թալիբան» ծայրահեղական շարժման իշխանության գալով կտրուկ աճել են ափիոնի և այլ թմրանյութերի գները երկրի սև շուկայում:

Ափիոնի գինն Աֆղանստանում եռակի աճել է օգոստոսի 15-ից ի վեր, երբ թալիբները վերահսկողություն են հայտատել Քաբուլի նկատմամբ: Մաքսանենգներն այժմ ափիոնի տեղի արտադրողներին 100 դոլար են վճարում մեկ կիլոգրամի համար, Եվրոպայի սև շուկայում թմրանյութի գինը գերազանցում է 50 դոկարը՝ մեկ գրամի դիմաց:

Աֆղանստանում թմրանյութերի գնի աճին նպաստել է երկրում ստեղծված անկայուն իրավիճակը և արտաքին սահմանների փակ լինելը: Սակայն, ըստ աղբյուրի, գների աճը ափիումի և արտադրողներն ու գնորդները կապում են նախևառաջ օգոստոսին «Թալիբանի» ներկայացուցիչների հայտարարության հետ այն մասին, որ թալիբները մտադիր են միջազգային աջակցության ներքո պայքար սկսել երկրում թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ:  

  • Կիսվել: