երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Աֆղանստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 12 հազարը

Աֆղանստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 12 հազարը

Աֆղանստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 12 հազարը, մահացել է 227 մարդ, հայտնում են երկրի առողջապահության նախարարությունից, տեղեկացնում է Tolo News-ը:

Նշվում է, որ առողջապահության փոխնախարար Վահիդ Մաջրայի խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Աֆղանստանում գրանցվել է վարակի 625 նոր դեպք, որոնց ընդհանուր թիվը հասել է 12 456-ի:

Անցած օրվա ընթացքում մահացել է յոթ մարդ: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր ապաքինվել է 1138 մարդ:

  • Կիսվել: