կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Աֆղանստանում հաղթանակի առիթով հնչած կրակահերթերից մահացել է 17 մարդ

Աֆղանստանում հաղթանակի առիթով հնչած կրակահերթերից մահացել է 17 մարդ

«Թալիբան» արմատական շարժման զինյալները Քաբուլում կրակ են բացել դեպի օդ, որի հետևանքով մահացել է 17 մարդ, ևս 41-ը վիրավորվել են: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ հայտնի էր 4 զոհի և 7 վիրավորի մասին: «Թալիբան» շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ զինյալները կրակահերթերով ցանկացել են նշել Փանջշեր նահանգն իրենց վերահսկողության տակ վերցնելու հաղթանակը: Շարժման ղեկավարությունը համակիրներին կոչ է արել դադարեցնել կրակահերթերը:

  • Կիսվել: