ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով մեկ մարդ է զոհվել, 35-ը՝ վիրավորվել

Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով մեկ մարդ է զոհվել, 35-ը՝ վիրավորվել

Աֆղանստանի արևմտյան Հերաթ մարզում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 35-ը վիրավորվել։ Այս մասին հայտարարել է մարզային կառավարությունը։

«Հերաթում տեղական ժամանակով ժամը 08:06-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 35  տուժած տեղափոխվել է հիվանդանոց»,- ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Սինհուան։

Փաստաթղթում ասվում  է, որ զոհերի թիվը կարող է աճել։

Հոկտեմբերի 7-ից մարզում մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղի բնակիչները ստիպված են քնել և մնալ բաց տարածքներում՝ հնարավոր ավերիչ հետցնցումներից խուսափելու համար:

ՄԱԿ-ը հայտնել է, որ զոհերի ավելի քան 90%-ը կանայք և երեխաներ են եղել, հաղորդում է Bakhtar լրատվական գործակալությունը։

Երկրաշարժի հետևանքով զոհվել էին 2400 մարդ, ևս 2000-ը վիրավորվել էին:

  • Կիսվել: