երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աֆղանստանի քաղաքացին ծրագրել էր ահաբեկչություն իրականացնել Ադրբեջանում․ նա ձերբակալվել է

Աֆղանստանի քաղաքացին ծրագրել էր ահաբեկչություն իրականացնել Ադրբեջանում․ նա ձերբակալվել է

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը երկուշաբթի հայտարարել է, որ ձերբակալվել է Աֆղանստանի մի քաղաքացի, որը երկրում ահաբեկչություն էր ծրագրում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Պարզվել է, որ Աֆղանստանի քաղաքացի, 1990 թվականին ծնված Ֆավզան Մուսա Խանը, նախնական դավադրության մեջ մտնելով այլ անձանց հետ, ծրագրել է ահաբեկչություն իրականացնել Ադրբեջանի տարածքում՝ երկրում սոցիալական կայունությունը խաթարելու, բնակչության շրջանում խուճապ առաջացնելու և պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների որոշումների կայացման վրա ազդելու նպատակով»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: