Աֆղանստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Սիրիայի ժողովրդին իշխանափոխության կապակցությամբ
Աֆղանստանի Իսլամական Էմիրության Արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Սիրիայի ժողովրդին երկրում իշխանափոխության կապակցությամբ։
ԱԳՆ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Շնորհավորում ենք «Հայաթ Թահրիր ալ-Շամ» շարժման ղեկավարությանը և Սիրիայի ժողովրդին վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնք հանգեցրել են հակամարտությանը և անկայունությանը նպաստող հիմնական գործոնների վերացմանը
Մենք հույս ենք հայտնում, որ հեղափոխության մնացած փուլերը արդյունավետորեն կավարտվեն՝ ստեղծելու խաղաղ, միասնական և կայուն կառավարման համակարգ»: