«Աէրոֆլոտ»-ը չեղարկել է ավելի քան 50 չվերթ, որից 4-ը Երևանի ուղղությամբ
ՌԴ «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը հուլիսի 29-ին չեղարկել է 53 չվերթ։ Այդ մասին պարզ է դառնում մայրաքաղաքի «Շերեմետևո» օդանավակայանի առցանց էլէկտրոնային չվատախտակից։
Օդանավակայանի տվյալներով՝ ավիաընկերությունը հետաձգել է օդանավակայանից 22 և մայրաքաղաքի ուղղությամբ 31 չվերթ։ Սա վերաբերում է նաև «Ռոսիա» ավիաընկերության կողմից իրականացվող չվերթներին։
Մասնավորապես չեղարկվել են նաև 05:45-ին և 12:55-ին նախատեսված Մոսվա-Երևան ուղղությամբ թռիչքները, ինչպես նաև Երևան-Մոսկվա ուղղությամբ 06:45-ին և 13:55-ին նախատեսված թռիչքները:
«Աէրոֆլոտ»-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ներկայում չվերթներն իրականացվում են ժամանակացույցի համաձայն։
«Այսօրվա դրությամբ Մոսկվայից և հետադարձ չվերթների 93%-ը նախատեսվում է իրականացնել սկզբնական ժամանակացույցի համաձայն (233-ից 216 զույգային չվերթներ)»,-ասվում է հայտարարության մեջ։
Ըստ փոխադրողի՝ մինչև Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ն եղել են չվերթների կոնկրետ չեղարկումներ, սակայն հետո թռիչքային ծրագիրը կայունացել է։
Հուլիսի 28-ին «Աէրոֆլոտ»-ի տեղեկատվական համակարգերում խափանում է տեղի ունեցելհակերային հարձակման հետևանքով։ Դրա հետ կապված՝ ընկերության մամուլի ծառայությունը զգուշացրել է ուղևորներին չվերթների ժամանակացույցի փոփոխությունների, այդ թվում՝ չվերթների հետաձգման և չեղարկման մասին։


