ԱԷՄԳ-ն մոտ ժամանակներս կարող է սկսել Իրանի միջուկային օբյեկտների տեսչական ստուգումները
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) ակնկալում է, որ մոտ ժամանակներս կկարողանա սկսել Իրանի միջուկային օբյեկտների տեսչական ստուգումները՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Ճապոնիայի Ազգային մամուլի ակումբում:
«Անվիճելի է մեկ բան. գոյություն ունի փոխըմբռնման հուշագիր: Եվ այնտեղ ուղղակիորեն նշված է, որ հուշագրի միջուկային մասը կգտնվի հսկողության ներքո: Հսկողությունն իրականացնում է ԱԷՄԳ-ն: Հսկողության իրականացման համար անհրաժեշտ են տեսչական ստուգումներ. այլ ուղի չկա: Տեխնիկական աշխատանքն արդեն սկսված է, և մենք ակնկալում տեսչական ստուգումներն սկսել մոտ ժամանակներս», – Գրոսիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ի և Իրանի նախագահների կողմից փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո հունիսի 21-22-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ հանգստավայրում տեղի են ունեցել երկու երկրների պատվիրակությունների բանակցությունները հուշագրի իրականացման շուրջ՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: Ավելի ուշ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը Բյուրգենշտոկում ԱԷՄԳ-ի հետ չի քննարկել իր միջուկային օբյեկտների նոր տեսչական ստուգումների հարցը:



