ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանը Վրաստանին 100 տոննա հեղուկ թթվածին է նվիրել

Ադրբեջանը Վրաստանին 100 տոննա հեղուկ թթվածին է նվիրել

Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեի հայտարությամբ, Ադրբեջանը Վրաստանին 100 տոննա հեղուկ թթվածին է նվիրել: Նրա խոսքով՝ հումանիտար օգնության մի մասը արդեն Վրաստանում է և այն կբաշխվի երկրի տարբեր կլինիկաներում, գրում է aliq.ge-ն:

Վրաստանի դեսպանն Ադրբեջանում շնորհակալություն է հայտնում ադրբեջանական Baku steel կազմակերպությանը, որը Վրաստանի քովիդ հիվանդանոցներին 100 տոննա հեղուկ բժշկական թթվածին է  նվիրել: Դեսպանատան տեղեկությամբ, նույն կազմակերպությունը նշված ապրանքի  տեղափոխումը Վրաստան ևս ապահովել է:

Հիշեցնենք, նախօրեին Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել էր, որ պանդեմիայի սկզբից ի վեր, բուժհաստատությունների կողմից հեղուկ թթվածնի կիրառումն աճել է:

  • Կիսվել: