Ադրբեջանը Ուկրաինա է տեղափոխում 100 տոննա մարդասիրական բեռ
Ադրբեջանը «Իլ-76» և «Բոինգ-747» օդանավերով այս պահին Ուկրաինա է տեղափոխում 100 տոննա մարդասիրական բեռ։
Ինչպես հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրեն նավթամթերքով օգնելու պատրաստակամություն է հայտնել։
Բացի այդ, ադրբեջանական SOCAR-ը կարգադրել է Ուկրաինայում գտնվող իր բենզալցակայաններին ուկրաինական բժշկական, հրշեջ և սոցիալական ծառայությունների տրանսպորտային միջոցների բենզինով և դիզվառելիքով մատակարարումն իրականացնել անվճար։