հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանը պետք է վերջ դնի իր ագրեսիային․ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

Ադրբեջանը պետք է վերջ դնի իր ագրեսիային․ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

Հայաստանը վաստակել է Գերմանիայի աջակցությունը խաղաղության, կայունության, ժողովրդավարության և իրավական պետության ճանապարհին։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո «Թվիթեր»-ում գրառում է կատարել Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։

«Բարի գալուստ Բունդեսթագ, վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Հայաստանը վաստակել է մեր աջակցությունը խաղաղության, կայունության, ժողովրդավարության և իրավական պետության ճանապարհին։ Ադրբեջանը պետք է վերջ դնի իր ագրեսիային։ Լավ է, որ ԵՄ-ն վերջապես տարածաշրջանում ավելի մեծ պատասխանատվություն է ստանձնում»,- գրել է նա։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: