երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ադրբեջանը պատրաստակամություն է դրսևորում փակելու թշնամանքի, ատելության և դիմակայության էջը. Ալիև

Ադրբեջանը պատրաստակամություն է դրսևորում փակելու թշնամանքի, ատելության և դիմակայության էջը. Ալիև

Ադրբեջանը վերականգնել է միջազգային իրավունքը, գործնականում նոր իրողություններ է ստեղծել տարածաշրջանում և աշխարհում: Այս մասին ՛՛Նիզամի Գյանջավիի միջազգային կենտրոնի՛՛ համանախագահ, եգիպտացի գիտնական և քաղաքական գործիչ Իսմայիլ Սերագելդինի հետ տեսակապի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

՛՛Կարծում եմ, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման հնարավորությունների օգտագործումը մեծամասամբ կախված կլինի տարածաշրջանի երկրների, խոշոր պետությունների կողմից այդ իրողությունների ճշիտ գնահատումից՛՛,-հավելել է Ալիևը:

Նա նաև նշել է. ՛՛Ադրբեջանն այսօր պատրաստակամություն է դրսևորում փակելու թշնամանքի, ատելության և դիմակայության էջը՛՛:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ իրենք արդեն անցել են տարածաշրջանի վերականգնման գործընթացին:

  • Կիսվել: