ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանը միավորել է «ֆրանսիական գաղութատիրության հակառակորդներին»

Ադրբեջանը միավորել է «ֆրանսիական գաղութատիրության հակառակորդներին»

Բաքվում ընթանում է «Նեոգաղութություն. մարդու իրավունքների խախտում և անարդարություն» միջազգային համաժողովը։ Համաժողովը կազմակերպել է Բաքվի նախաձեռնող խումբը։

Ինչպես հաղորդում է АПА-ն, դրան մասնակցում են 14 երկրների ներկայացուցիչներ և «Ֆրանսիայի կողմից գաղութային վերահսկողության տակ գտնվող» ծովային տարածքների, ինչպես նաև Կորսիկայի ներկայացուցիչներ։

Նշենք, որ Բաքվի հերթական հակաֆրանսիական դեմարշը կապված է Հայաստանին Ֆրանսիայի աջակցության հետ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: