Ադրբեջանը հայտնել է «Իրանի ահաբեկչական հարձակումը» կանխելու մասին
Իրանն ահաբեկչական հարձակումներ էր նախապատրաստում Ադրբեջանում. թիրախների թվում էին Բաքու-Ջեյհան նավթամուղը, Իսրայելի դեսպանատունը և Աշկենազի սինագոգը։
Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հավելելով, որ ահաբեկչությունը կանխվել է:
Հաղորդվում է, թե Ադրբեջան է ուղարկվել երեք պայթուցիկ սարք։ Դրանք վնասազերծվել են, իսկ դրանց փոխանցումն այլ անձանց կանխվել է։


