կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ադրբեջանը դադարեցրել է բեռնատարների շարժն Իրանի հետ սահմանով

Ադրբեջանը դադարեցրել է բեռնատարների շարժն Իրանի հետ սահմանով

Բաքուն դադարեցրել է բեռնատարների շարժն Ադրբեջանի և Իրանի միջև պետական ​​սահմանով։

Ինչպես հայտնում են Ադրբեջանի կառավարությունից՝ պատճառն Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ ԱԹՍ-երով հարվածներն են:

«Ամբողջությամբ դադարեցնել  Ադրբեջանի և Իրանի միջև պետական ​​սահմանի բոլոր անցակետերով բեռնատարների (ներառյալ տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող) տեղաշարժը»,-ասված է Ադրբեջանի կառավարության որոշման մեջ։

  • Կիսվել: