երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային բողոք է հայտնել՝ Լեռնային Ղարաբաղին մարդասիրական բեռ ուղարկելու կապակցությամբ

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային բողոք է հայտնել՝ Լեռնային Ղարաբաղին մարդասիրական բեռ ուղարկելու կապակցությամբ

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային բողոք է հայտնել՝ Լեռնային Ղարաբաղին մարդասիրական բեռ ուղարկելու կապակցությամբ։

«Օգոստոսի 31-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բույոնը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ Դեսպանին բողոքի նոտա է հանձնվել ֆրանսիական մի շարք քաղաքների քաղաքապետերի, այդ թվում՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ուղեկցությամբ «Լաչինի» անցակետ «մարդասիրական բեռի» անվան տակ տրանսպորտային միջոցներ ուղարկելու կապակցությամբ»,-Trend-ը մեջբերում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունը:

Հիշեցնենք, որ Փարիզն ու Ֆրանսիայի շրջանները մարդասիրական օգնության շարասյուն են ուղարկել շրջափակված Արցախին։ Արցախի 120 հազարանոց բնակչությանը լիակատար շրջափակման մեջ պահող Ադրբեջանը վրդովված է Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից Հանրապետությանը օգնելու փորձերից:

  • Կիսվել: