ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանը Բաքվին շնորհակալություն է հայտնել ականազերծման սարք մատակարարելու համար

Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանը Բաքվին շնորհակալություն է հայտնել ականազերծման սարք մատակարարելու համար

Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին շնորհակալություն է հայտնել Բաքվին՝ «Revival P» ականազերծման մեքենայացված սարք մատակարարելու համար:

«Ադրբեջանն Ուկրաինա է մատակարարել «Revival P» ականազերծման մեքենայացված սարք: Այս մեքենան արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորներին կօգնի իրականացնել ապաօկուպացված տարածքների հումանիտար ականազերծում»,- նշել է դիվանագետը X-ի իր միկրոբլոգում:

  • Կիսվել: