Ադրբեջանում Թուրքիայի նոր ռազմական կցորդ է նշանակվել
Գեներալ Սոներ Օրուջօղլուն նշանակվել է Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդ։ Ինչպես տեղեկացրել է Trend-ը, այդ մասին տեղեկացրել են Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատանը։
Նշվել է, որ Սոներ Օրուջօղլուն արդեն սկսել է աշխատանքը։ «Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին Ս.Օրուջօղլուին մաղթել է հաջողություններ աշխատանքում, ինչպես նաեւ հույս է հայտնել, որ նոր կցորդը կնպաստի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կապերի էլ ավելի ամրապնդմանը ռազմական եւ պաշտպանական ոլորտում»,- նշվել է դեսպանության հայտարարությունում։