ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանում շիա հոգևորականները հետապնդվում են Իրանի հետ ենթադրյալ կապերի համար

Ադրբեջանում շիա հոգևորականները հետապնդվում են Իրանի հետ ենթադրյալ կապերի համար

Ադրբեջանում շարունակվում են շիա հոգևորականների նկատմամբ հետապնդումները:

Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Ղուրբանլին հայտարարել է, որ այն պահից ի վեր, երբ մզկիթներում նշանակումների լիազորություններն անցել են կոմիտեին, 118 կրոնական գործիչ հեռացվել է աշխատանքից:

Նրա պնդմամբ՝ հեռացվածների թվում են նրանք, ովքեր «քարոզել են իրանական կրոնական գաղափարախոսությունը» և «փորձել են տարածել Իրանի պետական կրոնի մոդելը Ադրբեջանի և հարևան այլ երկրների վրա»:

Ղուրբանլին Իրանին մեղադրել է սոցիալական ցանցերի միջոցով արշավներ իրականացնելու համար, նշել՝ աշխատանք է տարվել դա կանխելու ուղղությամբ։

  • Կիսվել: