երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ադրբեջանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Ադրբեջանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարան) արտահերթ ընտրությունների քվեարկությունը սկսվել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 08:00-ին։

Խորհրդարանական ընտրություններն ընդգրկում են 125 ընտրատարածք՝ ընդհանուր 6478 ընտրատեղամասերով (6343 մշտական, 135 ժամանակավոր): Այս տարի Ադրբեջանի գրաված հայկական Արցախում (Լեռնային Ղարաբաղ) առաջին անգամ են անցկացվում խորհրդարանական ընտրություններ։

 

Գրավյալ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իշխանությունները 54 ընտրատեղամաս են բացել։

Հաղորդվում է, որ խորհրդարանական ընտրություններում ընտրական իրավունքից կարող է օգտվել 6 421 960 ընտրող։

Քվեարկությունն ավարտվելու է տեղական ժամանակով ժամը 19:00-ին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: