երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ադրբեջանում ԿԸՀ-ն արտահերթ նախագահական ընտրություններում գրանցել է 7 թեկնածուի

Ադրբեջանում ԿԸՀ-ն արտահերթ նախագահական ընտրություններում գրանցել է 7 թեկնածուի

Ադրբեջանում ավարտվել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ 2024 թվականի փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 7 թեկնածուի:

Նշվում է, որ գրացվել են գործող նախագահ Իլհամ Ալիևի, անկախ թեկնածուներ Զահիդ Օրուջի և Ֆուադ Ալիևի, «Ազգային ճակատ» կուսակցությունից Ռազի Նուրուլաևի, «Մեծ արարումից»՝ Ֆազիլ Մուստաֆայի, «Մեծ Ադրբեջանից»՝ Էլշադ Մուսաևի, «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատից»՝ Գուդրաթ Հասանգուլիևի թեկնածությունները:

Ավելի վաղ նշվել էր, որ ԿԸՀ-ն հաստատել է նախագահի առաջիկա ընտրությունում 17 անձի թեկնածության առաջադրումը, սակայն նրանցից 10-ը հանձնաժողով չեն ներկայացրել թեկնածության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը բոյկոտել են ընտրությունը՝ պնդելով, որ դրանց արդյունքներն արդեն որոշված են: Իրավապաշտպաններն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ առաջադրված թեկնածուներն ուղղակի կամ անուղղակի կապեր ունեն իշխանությունների հետ, իսկ նրանց մեծ թիվն ունի մրցակցային ընտրությունների պատրանք ստեղծելու նպատակ։

  • Կիսվել: