շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Ադրբեջանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Շամախիի շրջանում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի առընթեր Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական ​​կենտրոնը։

Տեղական ժամանակով ժամը 06:40-ին, Շամախիի շրջանում գտնվող Պիրգուլու կայանից 13 կմ հյուսիս-արևելք տեղի է ունեցել երկրաշարժ, զգացվել են ցնցումներ։ Օջախը գտնվել է 6 կմ խորության վրա։

Հիշեցնենք, որ երեկ նույնպես Ադրբեջանում երկրաշարժ էր տեղի ունեցել:

  • Կիսվել: