կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ադրբեջանում կալանավորվել է ՊՆ գնդապետ, երեք բարձրաստիճան սպա ձերբակալվել է

Ադրբեջանում կալանավորվել է ՊՆ գնդապետ, երեք բարձրաստիճան սպա ձերբակալվել է

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է պաշտպանության նախարարության ֆինանսական վարչության պետ, գնդապետ Ռաֆայել Խալաֆովին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա չորս ամիս կմնա կալանքի տալ: Խալաֆովին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179.4 հոդվածով (առանձնապես խոշոր չափերով յուրացում): Նա կասկածվում է ավելի քան կես միլիոն մանաթ (մոտ 300 հազար դոլար) յուրացման մեջ։

Միևնույն մեղադրանքով ձերբակալվել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության ևս երեք զինծառայողներ՝ Ադրբեջանի ՊՆ ցամաքային զորքերի ֆինանսական բաժնի պետ Բայրամով Բայրամ Խալիլ օղլուն (մեղադրվում է 2 միլիոն 635 հազար մանաթ (1,5 միլիոն դոլար) յուրացման մեջ), Սերկերովի զորամասի ֆինանսական բաժնի պետ Ֆարահիմ Ֆազիլ օղլուն և սպա Ալիզադե Վուսալ Ադալաթ օղլուն։

 

  • Կիսվել: