Ադրբեջանում ջրամբարները դատարկվել են, կրկին բողոքի ակցիաներ են տեղի ունենում. փորձագետ
Ադրբեջանում բոլոր փոքր և միջին ջրամբարները դատարկվել են։ Կրկին բողոքի ակցիաներ են տեղի ունենում, ընդհուպ ճանապարհներ փակելու միջոցով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
՛՛Աբշերոնի շրջանում հատկապես շատ ավելի աղետալի է վիճակը։ Նկարում Աշաղի Գյուզդեկ բնակավայրում են ճանապարհ փակել՛՛,-նշել է նա և համապատասխան լուսանկարներ հրապարակել։