շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանում Գերմանիայի դեսպանը մեկնաբանել է՝ ինչու է հրաժարվել Արցախ ուղևորությունից և հայտնել դաշնային կառավարության դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի հարցում

Ադրբեջանում Գերմանիայի դեսպանը մեկնաբանել է՝ ինչու է հրաժարվել Արցախ ուղևորությունից և հայտնել դաշնային կառավարության դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի հարցում

Վերջերս ադրբեջանական ԶԼՄ-ներում քննադատությունների արշավ է սկսվել երկրում Գերմանիայի դեսպանի նկատմամբ, որը հրաժարվել է մասնակցել արտասահմանցի դիվանագետների՝ Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած շրջաններ կատարելիք ուղևորությանը:

Ինչպես հայտնում է «Թուրան» գործակալությունը, դեսպան Վոլֆգանգ Մանիգը, մեկնաբանելով իր որոշումը, ասել է. «Որոշումն այն մասին, թե ուր և երբ կուղևորվի դեսպանը կամ դեսպանության աշխատակիցները, կախված է բոլոր գործոնների վերլուծությունից: Որոշիչ է այն հարցը՝ կուժեղացնի արդյոք դա դեսպանատան առաքելությունը, և արդյոք ուղևորությունը վտանգ չի ներկայացնում անվտանգության և առողջության համար»:

Պատասխանելով հարցին, թե ինչպիսին է ներկա պահին Գերմանիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում, դեսպանն ասել է. «Վերջին ամսվա ընթացքում դաշնային կառավարության քաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի հարցում կենտրոնացված է եղել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտության սրումը դադարեցնելու վրա»: 

«Դաշնային կառավարության գործունեության նպատակը մարտական գործողություններին վերջն դնելն է և սկսել հաշտեցումն ադրբեջանցիների և հայերի միջև»,- հավելել է դիվանագետը:

Վերջինս նշել է, որ իրենք երկու կողմերին էլ կոչ են անում վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության կայուն կարգավորման համար:

  • Կիսվել: