Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Լերիկի շրջանում, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 07:51-ին։ Օջախը գտնվել է 15 կմ խորության վրա։
Նշենք, որ առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել նաև Իրանում՝ 4,2 մագնիտուդ ուժգնությամբ: