երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Ադրբեջանի դպրոցական գլոբուսների վրա Արցախն ու Նախիջևանը նշված են Հայաստանի կազմում

Ադրբեջանի դպրոցական գլոբուսների վրա Արցախն ու Նախիջևանը նշված են Հայաստանի կազմում

Սոցիալակն ցանցերի ադրբեջանական հատվածում դժգոհություններ են սկսվել ընդդեմ դպրոցական գլոբուսների։ Ադրբեջանի դպրոցական ուսուցիչն ու իր աշակերտը նկատել են, որ գլոբուսների վրաԱրցախն ու Նախիջևանը հայաստանի կազմում են։ Հաղորդում է infoteka24.ru կայքը։

«Գլոբուսներն արտադրվել են Չինաստանում, ինչն էլ ատելության ու հիստերիայի նոր ալիք է բարձրացրել։ Ադրբեջանական ԶԼՄ-ները արդեն բարձրացրել են Ադրբեջանի պետական մքասային կոմիտեին և կրթության նախարարությանը դիմելու հարցը, որոնք թույլ են տվել այսպիսի «սադրանք»։ Բացառված չէ, որ գլոբուսների ներկրողը հայտնվի  տհաճ իրավիճակում

Չինական արտադրողին էլ, իր հերթին պետք է շնորհավորել Հարավային Կովկասի ժամանակակից աշխարհաքաղաքական հարցերի ակտուալ պատկերացումների համար»,- գրում է կայքը։

 

  • Կիսվել: