ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանում ձերբակալված ընդդիմադիր ցուցարարներին «տարհանել են» Բաքվից դուրս

Ադրբեջանում ձերբակալված ընդդիմադիր ցուցարարներին «տարհանել են» Բաքվից դուրս

Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ծավալված բողոքի ցույցերի  ընթացքում ձերբակալվել էր 55 մարդ, այդ թվում ՝ կուսակցության առաջնորդներ, պատգամավորների թեկնածուներ, դիտորդներ և բոլորը, ովքեր իրենց անհամաձայնությունն էին հայտնել ԿԸՀ կողմից հրապարակված պաշտոնական տվյալների հետ: Այս մասին հայտարարել է «Մուսավաթ» կուսակցության մամուլի ծառայության ղեկավար Մուստաֆա Հաջիբեյլին:

Դեռևս անհայտ է ցույցերից առաջ ձերբակալված «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլիի և «Հանրապետական այլընտրանք» կուսակցության ղեկավար Իլգար Մամեդովի գտնվելու վայրը: Այս մասին գրում է regionmonitor.com-ը։

D18 շարժման առաջնորդ, պատգամավորի թեկնածու Ռուսլան Իզզեթլիին տարել են Եվլախ քաղաք (300 կմ. Բաքվից արևմուտք) և միայն այնտեղ են ազատ արձակել:

Քաղաքական գործչի խոսքով, նրան 4 ժամ մեքենայով «ման են տվել» և, ի վերջո, ազատ են արձակել Բաքու-Շամախի ավտոճանապարհին։

«Շարժում» դաշինքից պատգամավորի թեկնածուներ Մեհման Հուսեյնովը և Ուլվի Հասանլին ազատ են արձակվել Հաջիկաբուլ-Քուրդամիր մայրուղու վրա (Բաքվից 150 կմ արևմուտք):

Հավաքի ընթացքում ձերբակալված քաղաքացիներին ավտոբուսներով քաղաքից դուրս են տարել և իջեցրել են Բաքվից 60-80 կմ հեռավորության վրա ` Բաքու-Շամախի մայրուղու, Սանգաչալի, Ալատի, Գոբուստանի ամայի վայրերում:

 

  • Կիսվել: