երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Ադրբեջանում դադարեցրել են ռուսական սպորտային հեռուստաալիքի հեռարձակումը. ԶԼՄ

Ադրբեջանում դադարեցրել են ռուսական սպորտային հեռուստաալիքի հեռարձակումը. ԶԼՄ

Ադրբեջանում դադարեցրել են ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հեռարձակումը, հաղորդում է տեղական «Telegraf» պարբերականը:
Նշվում է, որ հանդիսատեսին համապատասխան ծանուցումներ են ուղարկվել։
Պարբերականը պնդում է, որ հեռուստաալիքն Ադրբեջանում հեռարձակման իրավունք չի ունեցել։
«Матч ТВ»-ն ռուսական դաշնային սպորտային հեռուստաալիք է, հեռարձակվում է 2015 թվականից։

  • Կիսվել: