երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը մեղադրել է Սամանթա Փաուերին և Ռուբեն Վարդանյանին «համատեղ կոռուպցիայի և հեղաշրջումներ կազմակերպելու մեջ»

Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը մեղադրել է Սամանթա Փաուերին և Ռուբեն Վարդանյանին «համատեղ կոռուպցիայի և հեղաշրջումներ կազմակերպելու մեջ»

«ԱՄՆ-ը կանգնած էր օկուպացիոն հայկական պետության կողքին Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի 30-ամյա օկուպացիայի ժամանակ, երբ մեկ միլիոն ադրբեջանցիներ ենթարկվեցին դաժան և արյունալի էթնիկ զտումների: Այդ քաղաքականությունն այժմ էլ շարունակվում է նույն ձևով»։

Այս մասին Х-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության պատասխանատում Հիքմեթ Հաջիեւը՝ ի պատասխան ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ եւ USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերի հրապարակմանը: «Լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ ՝ նա երբեք չի համարձակվել բարձրացնել ադրբեջանցի փախստականների և հարկադիր տեղահանվածների անմխիթար վիճակի հարցը և պահանջել կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։

«Ավրորա» մրցանակի բարիքներից օգտվող Սամանտան միավորվել է այդ հիմնադրամի հիմնադիր, հայտնի օլիգարխ, փողեր լվացող Ռուբեն Վարդանյանի հետ, ով ֆինանսավորել է անջատողականությունն Ուկրաինայում: Հատկանշական է, որ 2019 թվականին Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել էին պատժամիջոցներ սահմանել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ՝ փողերի լվացման սխեմաների համար: Ռուբեն Վարդանյանը 2022 թվականի հոկտեմբերին Ղարաբաղում հայտնվելուց հետո նաև պետական հեղաշրջում էր ծրագրում Հայաստանի քաղաքական ղեկավարության դեմ, որին աջակցում էր ԱՄՆ-ը։

Ադրբեջանաֆոբիան, թուրքաֆոբիան, քաղաքական կոռուպցիան, կոռուպցիան «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում միավորում էին Ռուբեն Վարդանյանին եւ Սամանթա Փաուերին։ Հեռացրեք դիմակը: Ադրբեջանում այլևս տեղ չկա USAID-ի գործողությունների համար»,- զայրացել է Հաջիևը:

  • Կիսվել: