Ադրբեջանում ավարտվել է արտահերթ նախագահական ընտրության քվեարկությունը
Տեղական ժամանակով ժամը 19:00-ին ավարտվել է Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրության քվեարկությունը: Սկսվել է ձայների հաշվարկի գործընթացը։
Քվեարկությունը մեկնարկել էր ժամը 08:00-ին: Ընտրություններին հետևել է մոտ 800 օտարերկրացի և 90 հազար տեղական դիտորդ: Տեղական մամուլից բացի, հավատարմագրված է եղել մոտ 200 օտարերկրացի լրագրող։
Տեղական մամուլն արդեն բարձրաձայնել է ընտրական գործընթացի կոպիտ խախտումների մասին:
Առավել տարածված խախտումները եղել է «կարուսելը»՝ միևնույն անձի կրկնաքվեարկությունը տարբեր տեղամասերում: Նկատվել են նաև Ադրբեջանի ԿԸՀ հավատարմագրած դիտորդներին ընտրատեղամասերից հեռացնելու դեպքեր: