երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ադրբեջանում Արցախի ու ՀՀ-ի դեմ պատերազմի մասնակիցներից մեկը փորձել է ինքնահրկիզվել

Ադրբեջանում Արցախի ու ՀՀ-ի դեմ պատերազմի մասնակիցներից մեկը փորձել է ինքնահրկիզվել

Հունիսի 20-ին Արցախի և Հայաստանի դեմ պատերազմի մասնակից Իլքին Թագիևը (ծնված 1993 թ.) Նավթալան քաղաքում դյուրավառ հեղուկ է լցրել իր վրա և ինքնահրկիզվել։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից, տեղեկացնում են այդ երկրի լրատվամիջոցները:

՛՛Թագիևը փորձել է այրվել Նավթալանի շրջանի գործադիր իշխանության շենքի դիմաց: Նրան ուղարկել են Բաքու՝ բուժման՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: