ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանում անփույթ բժիշկը մկրատը թողել է հիվանդի որովայնում

Ադրբեջանում անփույթ բժիշկը մկրատը թողել է հիվանդի որովայնում

Բժշկական անփութության դեպք է տեղի ունեցել Ադրբեջանում, տեղեկացնում է Baku.ws-ն:

Նշվում է, որ վիրահատության ժամանակ բժիշկները մկրատը մոռացել են 1953 թվականին ծնված Լալազար Օրուջեւայի որովայնի մեջ:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարի ամռանը, երբ Գյանջայի քաղաքային հիվանդանոցում հեռացրել են կնոջ լեղապարկը: Որոշ ժամանակ անց կնոջ վիճակը վատացել է: Դեկտեմբերին կինը ստուգվել է մասնավոր կլինիկաներից մեկում, որտեղ նրա որովայնի մեջ օտարածին մարմին են հայտնաբերել՝ վիրահատական մկրատ: Լալազար Օրուջեւայի խոսքով՝ բժիշկները շտապ վիրահատել են եւ հեռացրել որովայնի մեջ թողած վիրահատական մկրատը:

  • Կիսվել: