կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն անհանգստություն է հայտնել «Լրատվամիջոցների մասին» նոր օրենքի առնչությամբ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն անհանգստություն է հայտնել «Լրատվամիջոցների մասին» նոր օրենքի առնչությամբ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը մեկնաբանել է «Լրատվամիջոցների մասին» նոր օրենքը, որն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է փետրվարի 8-ին։ 
 
Դեսպանությունը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը՝ լրատվամիջոցների մասին նոր օրենքը կիրառել ԵԱՀԿ չափանիշներին և միջազգային պարտավորություններին համապատասխան։
 
«Մենք մտահոգ ենք, որ ԶԼՄ-ների մասին նոր օրենքն ընդունվել և ստորագրվել է՝ հաշվի չառնելով անկախ լրագրողների, մեդիափորձագետների և միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի տեսակետները։ Մենք շարունակում ենք ուսումնասիրել նախագահ Ալիևի ստորագրած օրենքը և անհամբեր սպասում ենք փորձագետների կողմից օրենքի վերլուծությանը։ Կոչ ենք անում կառավարությանը նոր օրենքը կիրառել ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում ստանձնած պարտավորություններին համապատասխան»,- նշել է դեսպանության պաշտոնական ներկայացուցիչը։

  • Կիսվել: