հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանում 2381 հոգի դիմել է արտահերթ ընտրություններին մասնակցելու համար

Ադրբեջանում 2381 հոգի դիմել է արտահերթ ընտրություններին մասնակցելու համար

Ադրբեջանում փետրվարի 9-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար դիմել է 2381 մարդ, նիստի ժամանակ հայտարարել է ԿԸՀ նախագահ Մազահիր Պանախովը, տեղեկացնում է Trend-ը:

Ըստ Պանախովի՝ 2270 մարդու թեկնածությունն արդեն հաստատված է։ Ստորագրման թերթիկները վերցրել է 2149 թեկնածու, 1041-ը դրանք վերադարձրել է լրացված, նրանցից պաշտոնապես գրանցվել է 617-ը։

Նա նշել է. «Գրանցված թեկնածուներից 149-ը առաջադրվել է 14 քաղաքական կուսակցությունների, 6-ը՝ նախաձեռնող խմբերի կողմից, 462-ը՝ անհատական կարգով»:

  • Կիսվել: