կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանում 20-ամյա աղջիկը մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսության համար

Ադրբեջանում 20-ամյա աղջիկը մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսության համար

Ադրբեջանում 20-ամյա մի աղջկա մեղադրել են Հայաստանի օգտին լրտեսության և ՀՀ հատուկ ծառայության աշխատակցի միջոցով Ադրբեջանի մասին տեղեկություններ փոխանցելու համար։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ֆիդան Ալիևային մեղադրանք է առաջադրվել հայրենիքի դավաճանության հոդվածով։ Նրան սպառնում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։ 

Համաձայն մեղադրանքի՝ նա տեղեկություններ, տեսանյութեր, լուսանկարներ է փոխանցել Հայաստանի հատուկ ծառայության աշխատակցին, որի հետ ծանոթացել է ՛՛Տելեգրամով՛՛:

Նշվում է, որ Ալիևան հերքել է մեղադրանքները։

  • Կիսվել: