հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանն ու Թուրքիան կակտիվացնեն համատեղ զորավարժությունների անցկացումը

Ադրբեջանն ու Թուրքիան կակտիվացնեն համատեղ զորավարժությունների անցկացումը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի երկրորդ պետ Իրֆան Օզսերթին:

Ըստ ԶԼՄ-ների՝ կողմերն ընդգծել են երկու երկրների միջև ռազմական գործակցության բարձր մակարդակը:

Բացի այդ՝ հանդիպմանը քննարկվել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում շփումների զարգացման հեռանկարը:

Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համատեղ զորավարժությունները: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում զարգացումներին և փոխադարձ հետաքրքրության այլ թեմաների:

  • Կիսվել: