երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանն ու Իտալիան քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Ադրբեջանն ու Իտալիան քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը Բաքվում հանդիպում է ունեցել Իտալիայի իր պաշտոնակցի՝ ադմիրալ Ջուզեպե Քավո Դրագոնիի հետ։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ արարողակարգային միջոցառումներից հետո նրանք առանձնազրույց են ունեցել, բանակցությունները շարունակվել են նաև պատվիրակությունների ընդլայնված կազմով։

՛՛Քերիմ Վելիևը մանրամասն ներկայացրել է 2020-ին և 2023-ի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի հաղթանակները՛՛,-հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից:

Վելիևը խոսել է նաև բանակի բարեփոխումների մասին և ընդգծել նոր տեխնոլոգիաների ու կիբերանվտանգության միջոցների կարևորությունը։

՛՛Հանդիպմանը նշվել է, որ անհրաժեշտ է շարունակել Ադրբեջանի ու Իտալիայի միջև ռազմական համագործակցությունը՝ հիմնված ռազմավարական գործընկերության վրա։ Քննարկվել են ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: